Լոմոնոսովի շրջանային դատարանը 33-ամյա Աքբեր Ա.-ին մեղավոր է ճանաչել սպանության նպատակով Ռուսաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, գրում է «Պրավդա Սեւերա»-ն։

2013 թվականին մեղադրյալը վտարվել է Ռուսաստանից եւ ծանուցվել մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր երկիր մուտքի արգելքի մասին։ Իր հայրենիքում նա փոխել է ազգանունն ու հայրանունը, նոր անձնագիր ստացել եւ 2016 թվականին ապօրինի Ռուսաստանի տարածք է մուտք գործել։

2016 թվականի դեկտեմբերին Արխանգելսկում վեճի ժամանակ նա մի քանի անգամ դանակով հարվածել է իր ծանոթի որովայնին, սակայն բժիշկները կարողացել են փրկել տուժողի կյանքը։

Ադրբեջանցին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել։