Շոտլանդիայում վաճառվում է գեղատեսիլ կղզի՝ սարսափազդու պատմությամբ, որը կարող է վանել որոշ գնորդների։ Ընդ որում այդ կղզին վաճառքի է դրվել ոչ այնքան բարձր գնով՝ ընդամենը 325 հազար ֆունտ սթերլինգ։ Mirror-ի փոխանցմամբ, նույնքան արժե Էդինբուրգի կենտրոնում երկու ննջասենյակով բնակարանը։
Մինչդեռ այդ գնով փաստորեն կարելի է ձեռք բերել հիասքանչ կղզի՝ քոթեջով ու վեց ննջասենյակներով, միջնադարյան ավերակներով ու փարոսով, որը 1843-ին է կառուցվել։ Այս գեղեցկությունը մռայլում է միայն այն փաստը, որ անցած դարի 70-ականներին փարոսի պահակը այստեղ սպանվել է իր գործընկերոջ կողմից։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



























