Ղազախստանում օգտատերերը լուսանկարներ են հրապարակում, որտեղ նկատելի են Աստանայի երկնքում թանձր ամպերը, հաղորդում է Tengrinews.kz-ը։ Առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում եղանակը տարբեր է։

Եթե ձախ ափին թանձր ամպեր էին եւ անձրեւ էր սպասվում, Աստանայի աջ ափին եղանակը պարզ էր եւ արեւոտ։ Արդեն կեսօրին մոտ մայրաքաղաքի կենտրոնը պատել էին սեւ ու թանձր ամպերը։ Բնակիչները լուսանկարել են այդ երեւույթը եւ հրապարակել սոցկայքերում։