Հուլիսի 17–ին Երեւանում հայտնի հոգեբանին դանակահարության դեպքից ոստիկանությունը մանրամասներ է հայտնել։

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ  հուլիսի 19–ին, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը դանակահարվել է:  Նա տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Նախնական տեղեկություններով՝ նրա վրա հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։