Երեւանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում քաղաքացին ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր  են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: