Տաճարի լեռը դարձյալ հրեա այցելուների համար փակվել է, երբ մի խումբ հրեաներ թափանցել են սրբավայրի տարածք եւ փորձել աղոթել, հայտնում է «Հաարեց» պարբերականը:

Ոստիկանության տեղեկություններով՝ մի խումբ հրեաներ խախտել են Տաճարի լեռան աղոթքի եւ հրեական սուրբ գրքեր տանելու գործող արգելքը: Իրավապահ մարմինները խախտողներին բռնել են եւ համալիրի տարածքից վռնդել: Միջադեպի հետեւանքով տեղական իշխանությունները դարձյալ արգելել են Տաճարի լեռանը հրեաների մուտքը:

Պարբերականի տեղեկություններով՝ Տաճարի լեռը հրեա այցելուների համար կբացվի առաջիկա ժամվա ընթացքում:

Երուսաղեմի գլխավոր սրբություններից մեկը՝ Տաճարի լեռը, զբոսաշրջիկների համար բացվել է երկուշաբթի քաղաքի այս շրջանում ոստիկանների սպանությունից 3 օր հետո: