Ինտերպոլը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 գրոհայինների ցանկը, որոնք կարող են Եվրոպայում նոր ահաբեկչական հարձակումներ կատարել, հայտնում է Guardian պարբերականը:

Ցանկը կազմել է ամերիկյան հետախուզությունը՝ հիմնվելով Սիրիայում եւ Իրաքում գործողությունների ժամանակ ստացած տեղեկությունների վրա: Տեղեկությունները փոխանցվել է ՀԴԲ-ին, այնուհետեւ՝ Ինտերպոլին:

Ցանկում ընդգրկված են գրոհայիններ, որոնք կարող էին սովորել ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստումը:

Պարբերականի տրամադրության ներքո տեղեկություններ չկան, թե արդյոք կասկածյալները ներկայումս Եվրոպայում են գտնվում:

Ցուցակում նշված են անուններ, ԻՊ հավաքագրվելու ամսաթիվը, բնակության վերջին հնարավոր հասցեն, այդ թվում՝ մզկիթի հասցեն, որտեղ նրանք աղոթել են, մայրերի անունները եւ լուսանկարներ: