Հայաստանում նույնիսկ պամպերսը դրսից են բերում, երկիրը խայտառակվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ երկրի տնտեսական վիճակին։
Վարդան Ղուկասյանը բողոքել է, որ իշխանությունը հնարավարություն ունի, սակայն ցանկություն չունի երկրում որեւէ բան փոխելու։
«Պամպերսը դրսից եք բերում, խայտառակվել եք, երկիրը խայտառակվել է։ Սապոնը դրսից է բերվում, էդ էլ չեք կարողանում արտադրե՞ք, աշխարհի ամենալավ քիմիայի մասնագետները Հայաստանում են, կարող են, ուղղակի ցանկություն չկա։ Մեր երկրում 60 տոկոսը ներկրվում է դրսից՝ 20–30 տոկսը Թուրքիայից, բա չե՞ք մտածում, որ էդ ապրանքերը էստեղ արտադրեք։ Կարելի է անել, ուղղակի ցանկություն չկա։ Եթե 1941թ․ էստեղ հարյուր տեսակի ապրանք է արտադրվել, ուրեմն հիմա հնարավոր է»,–դժգոհել է նախկին ՀՀԿ–ականը։
Վարդան Ղուկասյանի կարծիքով՝ կառավարության ծրագիրը հուսադրող չէ։
«Ինչ լսեցի իրենց ծրագրերի մեջ, էդպիսի պայմաններ չկան, որ մարդիկ գան ներդրում անեն։ Երեք միլիոն ժողովուրդը դրված է կշեռքի մի նժարի վրա, մի քանի հոգին՝ կշեռքի մյուս նժարի վրա։ Էս բանկային համակարգի դեպքում երկիրը ոտքի չի կանգնի, պետք է բանկային համակարգը փոխվի։ Ով մտավ բանկ, ունեցվածքը կորցնելու ա։ Չեն կշտանում, երկիրը դատարկվում է, թուրքն էլ գալու է լցվի վրեքս։ Էնպիսի մարդիկ պտի գան, որ ցանկություն ունենան բան փոխելու ու ժողովրդին տեր լինեն։ Որ կառույցից կլինի՝ ընդդիմություն, թե դիմություն կլինի, ով ուզում է լինի, բայց հայրենասեր մարդիկ են պետք, որ գան կանգնեն ժողովրդի առջեւ ասեն՝ սա կարող ենք անել»։
Հարցին՝ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության օրոք ակնկալո՞ւմ է փոփոխություն, Վարդան Ղուկասյանը պատասխանել է. «Ինձ բեր ըտենց բաների առջեւ մի կանգնեցրու, դու տանում ես ինչ–որ բանի մեջ ինձ, ես երեկվա երեխեն չեմ, ուրիշ ձեւի մտածեք, ես իմ ազգի համար ցավում եմ, մնացած բաների համար ինձ պրովոկացիաների սռաջ մի կանգնացրեք»։




























