Հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:




























