Աշխարհում ամենածեր լամանտինը մահացել է ԱՄՆ-ում՝ հայրենի օվկիանոսարիումում, 71 տարեկան դառնալուց հետո մեկ օր անց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային Ֆլորիդայի թանգարանին:

«Մեր նախնական քննության արդյունքները ցույց են տալիս, որ Սնուտին զոհվել է հոգեցունց միջադեպի հետեւանքով, մեր բոլորի հոգին նրա կորստով ամայացել է: Սնուտին յուրահատուկ կենդանի էր, մա այնքան շատ անհատական առանձնահատկություններ ուներ, որ մարդիկ պարզապես անկարող էին չհրապուրվել նրանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լամանտինին գտել են ստորջրյա հատվածում, որն օգտագործվում է միայն տեխնիկական համակարգերին հասանելիության համար, եւ որի մուտքը սովորաբար փակ է լինում, բայց հիմա, չգիտես ինչու, բաց էր:

Թանգարանից հավելել են, որ կատարվում է լամանտինի մահվան հանգամանքների լիակատար հետաքննություն:

Սնուտին ծնվել է 1946 թվականի հուլիսի 21-ին Մայամիի օվկիանոսարիումում: Ինչպես նշված է թանգարանի հաղորդագրության մեջ, սա մարդու հովանու ներքո լամանտինի առաջին գրանցված ծնունդն էր: