Աֆղանստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 24 մարդու, եւս 42 մարդ վնասվածքներ է ստացել, բոլոր տուժածները խաղաղ բնակիչներ են, հայտնում է 1TV-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 20 զոհի եւ 22 վիրավորի մասին:
Ավտոմեքենայով մահապարտը պայթել է երկուշաբթի առավոտյան Քաբուլի շրջաններից մեկում: Tolo News հեռուստաալիքը հայտնել էր, որ պայթյունը որոտացել է Աֆղանստանի երկրորդ փոխվարչապետ Մոհամմադ Մոհաքիքի տնից ոչ հեռու:
Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ պայթյունի վայր է ժամանել շտապօգնության մեքենա:




























