Վենեսուելայում ԱՄՆ դեսպանությունն այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առաջիկա օրերին ջուր եւ սնունդ պաշարել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այս շաբաթ Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիաներ կազմակերպել՝ հուլիսի 30-ին նախանշված Ազգային հիմնադիր ժողովի ընտրությունների նախաշեմին: Չորեքշաբթի եւ հինգշաբթի երկօրյա գործադուլ է հայտարարվելու:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում Ազգային վեհաժողովում ընդդիմության իշխաությունը լրջորեն սահմանափակելու մասին Գերագույն դատարանի որոշումից հետո: Որոշումը չեղարկվել է, սակայն ընդդիմությունը փողոցներ է դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացնում: Հիմա նրանք բողոքում են նաեւ Հիմնադիր ժողովի գումարման հետ՝ դա համարելով Սահմանադրությունը փոխելու փորձ: Վերջին տվյալներով՝ ցույցերի ընթացքում 100 մարդ է զոհվել:




























