Ներկայումս Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա. պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչեւ 5000 հեկտարի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան:

Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով (լուսանկարում Մարտակերտի շրջանում նոր հիմնված նռան այգի է)»,-նշել է նա: