Մոսկվայում լիզող մոլագարի եւս մեկ զոհ է հայտնաբերվել։ Ոստիկանություն է դիմել 20-ամյա Եկատերինան։ Նրա խոսքով՝  մոլագարն իր վրա հարձակվել է հուլիսի 17-ին, «Կրիլատսկոյե» մետրոյի կայարանի մոտ, փոխանցում է Life-ը։

Աղջիկն ասել է, որ հանցագործը բռնել է իրեն ու սկսել լիզել դեմքը։ Նա կանգ է առել, երբ Եկատերինան բղավել է։

Նմանատիպ հարձակում են գործել նաեւ ֆիթնեսի մարզիչի վրա։ Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ծագումով Ուզբեկստանից Օյբեժոն Տուրաեւին։ ՆԳՆ պարզում է՝ արդյո՞ք երկու հանցագործություններն էլ Տուրաեւն է գործել, թե Մոսկվայում մոլագարների խումբ գոյութուն ունի, որը հարձակվում է աղջիկների վրա։