Ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների և բնակիչների թիրախային գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ֆրանսերեն հրապարակվել է Չինարի գյուղի վերաբերյալ Պաշտպանի հատուկ զեկույցը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցում ներկայացվել է 2016 և 2017թթ.-ին գրանցված 5 հիմնական միջադեպ:

Փաստահավաք աշխատանքները իրականացվել են միջազգայնորեն ընդունված հատուկ մեթոդով:

Զեկույցները բոլոր լեզուներով հասանելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում՝ www.ombuds.am: