Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի ունեցել է ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 46-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 GT 011 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ 21-ամյա Արտյոմ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 13 մ գլորվել ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արտյոմ Հ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: