Հարավային Կորեան սկսել է ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները՝ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգերի մատակարարումներi վերականգնման շուրջ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։ 

«Ինչ վերաբերում է վեց մեկնարկային սարքավորումների տեղակայմանը, Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ն այդ մասին որոշում կկայացնեն խորհրդակցություններից հետո», -ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մուն Սան Գյունը։ 

Նրա տվյալներով՝ խորհրդակցությունները տեղի են ունենում ներկայում, սակայն ժամկտների հարցի շուրջ եւս բանակցություններ անհրաժեշտ կլինեն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի՝ նոր բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կարգադրել է վերսկսել THAAD համակարգերի մատակարարումները։