Հայտնի են դարձել Ադրբեջանում արյունալի հաշվեհարդարի մանրամասները, որին 5 մարդ է զոհ դարձել։

lent.az-ի հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Գաջիգաբուլում։ Գամբարովների տուն է ներթափանցել եւ ընտանիքի 4 անդամներին գնդակահարել ոմն Մուբարիզ Մեհթիեւը։ Վերջինը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է գտնվել։ 

Նախկինում նա եւ տան տերը՝ Մոհամեթ Գամբարովը գումար վաստակելու համար միասին Ռուսաստան են մեկնել, որտեղ նրանց հարաբերությունները փչացել են։ Վերջինը նույնիսկ պարբերաբար ծեծի է ենթարկել Մ. Մեհթիեւին։ Հայրենիք վերադառնալուց հետ եւս նրանց հարաբերությունները չեն հարթվել։

Լսելով, որ Համբարովը վատ է խոսում է իր մասին՝ Մեհթիեւը զենքը ձեռքին նրա տուն է գնացել։ Երբ Գամբարովը փորձել է հեռանալ, Մեհթիեւը կրակել է ու վիրավորել նրան, իսկ հետո գնդակահարել ընտանիքի անդամներին։ Դրանից հետո նա կամ ինքնասպան է եղել, կամ նրան վնասազերծել է ոստիկանությունը։