Ամերիկյան ռազմածովային ուժերը սկսում են էլեկտրամագնիսային թնդանոթի փորձարկման նոր փուլը, որը կարող է արկերով կրակել ձայնի արագությանը յոթ անգամ գերազացող արագությամբ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի գիտահետազոտական վարչությունը։

Լաբորատոր պայմաններում ավարտվել են այդ զինատեսակի փորձարկումները։ Ներկայում այն պատրաստում են ցուցադրական փորձարկումների՝ Վիրջինիա նահանգի հրաձգարանում, մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ շատ հեռու։ Արդեն համեմտաբար ոչ մեծ էներգիայի փոխանցմամբ համազարկերով կրակոցներ հնչել են։ Այժմ ծրագրվում է աստիճանաբար մեծացնել հրաձգության եւ փոխանցվող էներգիայի տեմպերը։

Սպասվում է, որ ամռան վերջին էներգիան 20 մեգաջոուլ կկազմի, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ 32 մեգաջոուլ։ 

Հրահանգիչները գերխնդիր են համարում ավտոմատ հրաձգության համար պայմաններ ապահովելը։ Բացի այդ, անհրաժետ է ռազմանավի վրա սարքավորմանը մեծ քանակով էներգիա մատակարարելու համար հնարավորություններ ստեղծել։

Ենթադրվում է, որ զենքը շատ տնտեսող կլինի։

10 կգ զանգվածով արկը թռչում է ավելի քան 160 կմ՝ 8.5 հազար կմ/ժ արագությամբ։ Թիրախին այն հարվածում է բարձր կինետիկ էներգիայի հաշվին։