ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վրաստան կատարած այցի ժամանակ, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով վարչակազմը օրինագծի հետ կապված  որոշակի մտավախություններ ուներ, այդուհանդերձ Թրամփը կստորագրի այն մոտ ժամանակներս։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Այն հիմա պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։