Սաուդյան Արաբիան պահանջում է իրեն հանել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքների հայցից։ Համապատասխան միջնորդությունը  Սաուդյան Արաբիայի փաստաբանները ներկայացրել են Մանհեթենի դաշնային դատարան։

Թագավորությունը պնդում է, որ 14 տարի անց եկել է ժամանակը իրեն ազատել 100 մլրդ դոլարի հայցից՝ նշելով որ իր դեմ բոլոր մեղադրանքները լուրերի ու շահարկումների վրա են հիմնված։ Մինչդեռ զոհերի ընտանիքների ներկայացուցիչները հայտնել են, որ լուրջ ապացույցներ ունեն՝ ահաբեկչությանը Սաուդյան Արաբիայի մասնակցության մասին, նշելով, որ նման գործողություններով Էր Ռիադը փորձում է շեղել ուշադրությունն իր մասնակցության ապացույցներից։