Ալաբամայի իշխանությունները դեռեւս որոնում են 12 բանտարկյալներից մեկին, որոնց հաջողվել էր անցյալ հանգստյան օրերին բանտից փախչել գետնանուշի կարագի օգնությամբ: Հետախուզվում է թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար դատապարտված 24-ամյա Էնդրյու Կլիպատրիկը:
Ոստիկանության շերիֆ Ջեյմս Անդերվուդի խոսքով՝ բանտարկյալները գետնանուշի կարագ են օգտագործել, որպեսզի փոխեն դռան վրա փակցված թիվը եւ նոր բանտապահին ստիպեն բացել դեպի դուրս տանող դուռը: Փախստականներից 11-ին արդեն բռնել են, իսկ Կլիպատրիկը դեռեւս ազատության մեջ է:




























