Տղամարդը կրակ է բացել Լոս Անջելեսում Չինաստանի հյուպատոսարանի մերձակայքում, ինչից հետո ինքնասպանություն է գործել։ Այս մասին գրում է Los Angeles Daily News պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները։
Պարզվել է՝ կրակողը Չինաստանի քաղաքացի է։
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Մայք Լոպեսի խոսքով՝ Չինաստանի քաղաքացին մի քանի կրակոց է արձակել հյուպատոսարանի մերձակայքում։ Նա նաեւ հաստատել է, որ տղամարդն ավտոմեքենայում ինքնասպանություն է գործել։
Ավելի վաղ նշվել է, որ շուրջ 60 տարեկան տղամարդը կրակ է բացել Լոս Անջելեսում Չինաստանի հյուպատոսարանի մերձակայքում եւ ինքնասպանություն գործել։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։




























