ՀԱՀ-ի ոստիկանությունը կանխել է գողացված ավտոմեքենայի՝ էշերի օգնությամբ Զիմբաբվեի սահմանը հատելը։ Այս մասին Twtter-ի իր էջում հայտարարել է երկրի ոստիկանության նախարար Ֆիքիլե Մբալուլան։
Լիմպոպո նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մոթլաֆելա Մոջափելոն ասել է, որ իրավապահները նոր Mercedes C220-ը հայտնաբերել են Լիմպոպո գետի չորացած հունում։ Ավտոմեքենային էշեր էին կապված։
«Կասկածյալներն էշերին օգտագործել են ավտոմեքենան գետով անցկացնելու համար, բայց մեր ոստիկանները ժամանակին են գործի անցել՝ երբ էշերն այլեւս չէին կարողանում քարշ տալ ավտոմեքենան»,-ասել է Մոջափելոն։




























