ԵՄ-ն դիտարկում է մի շարք միջոցառումներ՝ Վենեսուելայում աճող լարվածությանն ի պատասխան, հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը, երբ ԵԽ ղեկավարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, հայտնում է Reuters-ը։

Սովորաբար ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համակարգում են պատժամիջոցների սահմանումը, սակայն այս անգամ ԵՄ-ում տեսակետները կիսվել են։ Մինչ Իսպանիան դեմ է արտահայտվում պատժամիջոցների ընդունմանը, մնացածն ավելի զգուշավոր են արտահայտվում այս հարցի շուրջ։ ԵԽ ղեկավար Անտոնիո Թաջանին աջակցել է այն փոքրաքանակ խմբին, որը պահանջում է պատժել Մադուրոյին ։