Գերմանիայում տեխնո երաժշտության փառատոնի ժամանակ կինը ծննդաբերել է։ AP-ն, վկայակոչելով SWR-ն հաղորդում է, որ 20-ամյա կինը մինչեւ ծննդաբերելը չի իմացել հղիության մասին։
Գերմանիայի հարավ-արեւմուտքում Nature One փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ երեխան, 16 տարին լրանալուն պես, փառատոնի ցմահ տոմս կստանա։
Մայրն ու երեխան հիվանդանոց են տեղափոխվել, երկուսն էլ լավ են զգում։


























