ԱՄՆ-ում գողին մատնել են զուգարանում նրա կենսագործունեության չմաքրված հետքերը։ Ըստ AP-ի՝ 42-ամյա Էնդրյու Դեւիդ Ջենսենը տուն է  թալանել Հարավային Քալիֆորնիայում։ Այդ ընթացքում նա որոշել է իր բնական կարիքները հոգալ ու իր ետեւից ջուրը չի քաշել ։ Այդ սխալի շնորհիվ ոստիկանությանը հաջողվել է ԴՆԹ անալիզի միջոցով գտնել գողին։

Ոստիկանները խոստովանել են, որ սա առաջին դեպքն է, երբ կողոպուտը հաջողվում է բացահայտել զուգարանում հավաքված կղղանքային ապացույցի շնորհիվ։