Սոլսբերի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են մտածում մահվան մասին, հաճախ են վերընթերցում Հարրի Փոթերի մասին գրքերը կամ դիտում ֆիլմերը։ Հնարավոր է, որ այդ գրքերն ու ֆիլմերն օգնում են պայքարել մահվան վախի դեմ։ Հետազոտությանը մասնակցել է 400 ուսանող, հայտնում է The Hindustan Times-ը։
Կամավորներին հարցրել են, թե քանի անգամ են նրանք վերընթերցել Հարրի Փոթերի մասին գրքերից յուրաքանչյուրը ու դիտել ֆիլմերից յուրաքանչյուրը։ Նաեւ մասնակիցները հայտնել են, թե որքան հաճախ են մտածել մահվան մասին։ Հետազոտությունը ցույց է տվել՝ կամավորները, որոնք առնվազն 9 անգամ վերընթերցել են Հարրի Փոթերի մասին գրքերը ու առնվազն 30 անգամ դիտել ֆիլմերը, կարծում էին, որ մահը կարեւոր դեր է կատարում այդ պատմության մեջ։
Բացի դրանից՝ այդ մասնակիցները ավելի հաճախ էին մտածում մահվան մասին ու մտահոգվում այդ մտքերի պատճառով։ Նաեւ մասնագետները պարզել են, կամավորները, ովքեր գրքերը կարդացել են դժվարությունները հաղթահարելու համար, ավելի լավ էին ծանոթ մահվան հետ, քան այն մասնակիցները, որոնց համար այդ գրքերը սովորական ժամանց էին։




























