Իտալիայի մարզերը վիճում են՝ տիրամիսու աղանդերի հայրենիք կոչվելու իրավունքի պատճառով, հաղորդում է The Times-ը։
Գյուղատնտեսության նախարարությունը տիրամիսուի հայրենիք է անվանել Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզը։ Դա աղանդերի ծագման պատճառով պատմական դիմակայության առիթ է դարձել։
Հարեւան Վենետո մարզի ղեկավար Լուկա Դզայան սպառնացել է դատարան դիմել, եթե նախարարությունը չչեղարկի իր որոշումը։
Քաղաքական գործչի խոսքով՝ հրապարակային լսումներ տեղի չեն ունեցել եւ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի հակառակորդներին թույլ չեն տվել հակափաստարկներ առաջարկել։
Լուկան հավելել է, որ տիրամիսուն ստեղծվել է Վենետոյում։




























