Զիմբաբվեում ծրագրում են 1 մլրդ դոլարով համալսարան կառուցել նախագահ Ռոբերտ Մուգաբեի պատվին։ Այս մասին հայտնել է երկրի կրթության նախարար Ջոնաթան Մոյոն, հայտնում է BBC-ն։ Նա նշել է, որ այդ համալսարանի կառուցումով իրենք նախագահին պատշաճ հարգանք կմատուցեն կրթությանը նրա նվիրվածության ու «օրինակելի կառավարման» համար։
Ընդ որում, նախարարը չի պարզաբանել, թե համալսարանի շինարարության համար միջոցները որտեղից են հատկացվելու։ Ընդդիմությունը ծաղրել է կառավարության որոշումը։ Նշում են, որ ընդդիմությունը հույս ունի գալիք նախագահական ընտրությունների ժամանակ վերջ տալ 93-ամյա Մուգաբեի 37-ամյա կառավարմանը։




























