Ֆրանսիական դեղագործական գործակալությունը (ANSM) հայտնել է, որ անցած տարի երկրում կրկնակի ավելացել է կոկաինով թունավորման դեպքերի քանակը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում, հայտնել է RT-ը։

«Կոկաինով թունավորումների մասին հաղորդագրությունների թիվը կրկնապատկվել է 2015-2016թթ․ ժամանակաշրջանում ու ավելացման միտումը հաստատվում է 2017-ին ստացված տվյալներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ տվյալները ստացվել են թմրադեղերի ու ոգելից խմիչքի հանդեպ կախումը բուժող կենտրոններից։

Ենթադրվում է, որ թունավորումների աճի պատճառը թմրանյութային արտադրանքի մեջ խտանյութերի ավելացումն է։