Հակառակորդի կողմից արձակված կրակոցից այսօր՝ օգոստոսի 14-ին, սպանված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանի սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: