Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը  2000 թվականից սկսած ամենախոշոր նվիրատվությունն է կատարել, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով արժեթղթերի դաշնային հանձնաժողովի տվյալները:

Նվիրատվության չափը կազմել է 4,6 մլրդ դոլար:

Այն կատարվել է դեռեւս հունիսի 6-ին: Չի հաղորդվում, թե ով է ստացել այսպիսի շռայլ նվերը:

Գործակալության տեղեկություններով՝ միլիարդատերը հիմնական նվիրատվությունները կատարում է բարեգործական հիմնադրամին, որը ստեղծել է կնոջ՝ Մելինդայի հետ:

Գեյթս ամուսինները 1994 թվականից սկսած ընդհանուր առմամբ մոտ 35 մլրդ դոլար են նվիրաբերել: