Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում բացվել է Brainwash սրճարանը, որտեղ այցելուները կարող են ուտել ու խմել մինչ նրանց հագուստը լվացվում է։ Քանի որ Սան Ֆրանցիսկոյի շենքերից շատերը չունեն լվացքատուն, Brainwash սրճարանը շատ մեծ պահանջարկ է վայելում, հայտնում է Kedem.ru պորտալը։ Սրճարանն առաջարկում է լիարժեք ճաշացանկ, որը ներառում է բուտերբրոդներ, համբուրգերներ, աղցաններ, գարեջուր, գինի ու մեծ քանակությամբ քաղցրավենիք։ Բացի դրանից, գրեթե ամեն գիշեր աշխատում է «բաց բարձրախոս»՝ յուրաքանչյուր այցելու կարող է փորձել իրեն սկսնակ երգիծաբանի դերում։ Սրճարանի այցելուների խոսքով՝ սա քաղաքում միակ վայրն է, որտեղ կարելի է լավ ուտել, զվարճանալ ու լվանալ հագուստը։
Սան Ֆրանցիսկոյում հայտնվել է սրճարան, որտեղ այցելուները կարող են ուտել ու լվանալ իրենց հագուստը
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























