Ավստրալական Մելբուրն քաղաքը յոթերորդ տարին անընդմեջ կյանքի համար լավագույն քաղաք է ճանաչվել։ CNN հեռուստաալիքը հաղորդում է, որ Economist Intelligence Unit-ի կազմած ամենամյա վարկանիշային աղյուսակում այն հավաքել է հնարավոր 100 միավորից 97.5-ը, փոխանցում է Life-ը։

Վարկանիշային աղյուսակը կազմելու համար հետազոտողներն ուսումնասիրում են մոլորակի 140 քաղաքներ, իսկ դրանցում կյանքի հարմարավետությունը գնահատվում է մի քանի պարամետրերով՝ անվտանգություն, առողջապահություն, մշակույթ, շրջակա միջավայրի պաշտպանություն, կրթություն եւ ենթակառուցվածքներ։

2017 թվականին վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիոզանականը զբաղեցրել է Վիեննան (97.4 միավոր), երրորդը՝ Կանադայի Վանքուվեր քաղաքը  (97.3 միավոր)։ Նշվում է, որ քաղաքները պահպանել են իրենց նախորդ տարվա դիրքերը։ 

Առաջին տասնյակում երեք կանադական (Վանուքվերից բացի՝ այնտեղ են հայտնվել Տորոնտոն  (չորորրդ հորիզոնական) եւ Քալգարին (հինգերորդ)) եւ ավստրալական երեք քաղաք է ներառված (վեցերորդ հորիզոնականում Ադելաիդան է, յոթերորդում՝ Պերթը)։ Վերջին տարում վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը, որը բարձրացել է միանգամից 13 հորիզոնականով (50-րդից՝ 37-ը)։  Ահաբեկչությունների հետեւանքով վարկանիշում կորցրել են իրենց դիրքերը Մանչեսթերն ու Ստոկհոլմը։