Առնվազն 42 մարդ է վիրավորվել ԱՄՆ-ի Ափեր Դերբի քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) գնացքների բախման հետեւանքով։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փենսիլվանիայի տրանսպորտային վարչության ներկայացուցչին։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ 42 մարդ, ներառյալ՝ գնացքի մեքենավարը, վնասվածքներ են ստացել, որոնք կյանքի համար վտանգավոր չեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ճեպընթաց գնացքը Ափեր Դերբիի երկաթուղային կայարանում բախվել է դատարկ գնացքին։