Կրիպտոարժույթների հետ կապված մեքենայությունների շնորհիվ կիբերհանցագործները 2017 թվականին ավելի քան 225 մլն դոլար են հափշտակել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Կիբերհանցագործները քողարկվում են բլոկչեյնի տեխնոլոգիայով գործարքներով աշխատող կայքերի ներքո՝ այդպիսով ներդրողներին ստիպելով իրենց կրիպտոարժույթով փոխանցումներ անել:
Հաղորդվում է, որ նման արժույթներից մեկի՝ էֆիրիումի հետ կապված հանցագործությունների զոհ է դարձել ավելի քան 30 հազար մարդ:




























