Ստամբուլի հայկական դպրոցների մի մասը նոր ուսումնական տարին սկսում է խնդիրներով։
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի հայկական դպրոցների մի մասն այս տարի առաջին դասարանցի չի ունեցել, իսկ որոշները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն։
Դպրոցների նման խնդիրների հետ կապված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ասել է, թե որոշ դպրոցներ ունեն հիմնադրամներ, որոնց միջոցով ստանում են ֆինանսավորում, իսկ այն դպրոցները, որոնք չունեն հիմնադրամ, ստեղծված պայմաններում ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում։
Փայլանը նշել է, թե ինքն առաջակում է բոլոր հայկական դպրոցները կառավարել մի կենտրոնից, որը կընդունի բոլոր նվիրատվությունները եւ հավասարաչափ կբաշխի բոլոր դպրոցների միջեւ։



























