Բրիտանացի աստղագետները բացահայտել են Երկրից 1-3 մլրդ լուսատարի հեռավորությամբ գտնվող սեւ խոռոչների բախման աղետի հանգամանքները: Գիտնականները վերլուծել են գրավիտացիոն ալիքների գրանցման ժամանակ ստացված տվյալները, որոնք առաջացել են միաձուլամ ժամանակ: Պարզվել է, որ միմյանց շուրջ պտտվող օբյեկտները նման չէին նրանց, որոնք հանդիպում են Ծիր Կաթինում:
Գիտնականները վերլուծել են LIGO աստղադիտարանի ստացած տվյալները: Հետազոտողները պարզել են սեւ խոռոչներից յուրաքանչյուր զույգի համար արդյունավետ պտույտները, որոնց աղետալի միաձուումը հանգեցրել է գրավիտացիոն ալիքների առաջացման: Այս օբյեկտները Երկրից հեռու են 1-3 մլրդ լուսատարի:
Պարզվել է, որ այս պարամետրը առավելապես ցածր նիշ ունի: Ըստ որում՝ բինարային սեւ խոռոչների մոդելները, որոնց արդյունավետ պտույտները համապատասխանել են դիտարկումներին, չեն օգնել նման արդյունքը ճշգրիտ բացատրելու համար: Չնայած գիտնականները հակված են կարծելու, որ բախված օբյեկտների առանցքները, ավելի շուտ, ապակողմնորոշված էին, եւ հնարավոր է՝ սեւ խոռոչները դանդաղ են պտտվել, հայտնում է Lenta-ն:
Հետազոտողների խոսքով՝ միաձուլված օբյեկտների պտույտի եւ առանցքի ուղղության վրա կարող էր ազդել գերնոր, խիտ միջաստղային միջավայրի հարվածային ալիքը կամ այլ պրոցեսներ: Այդ դեպքում ցածր արդյունավետ պտույտը կարող էր երկար ժամանակ պահպանվել, մինչեւ սեւ խոռոչները իրար կբախվեին:




























