Ամերիկյան Ֆլորդիա նահանգի բանտերից մեկում մահապատժի են ենթարկել 53-ամյա Մարկ Ասային, որը ռասսայական խտրականության պատճառով սպանության մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Մահաապտիժն իրականացվել է նախկինում այդ նպատակների համար չօգտագործված դեղորայքի՝ էթոմիդաթի միջոցով։ Այն փոխարինել է միդազոլամին, որը շատ դեղագործական ընկերություններ դադարել են վաճառել մահացու ներարկումների համար։

Ասայը մեղավոր է ճանաչվել ռասսայական խտրականության պատճառով սեւամորթ Ռոբերտ Լի Բուքերի եւ խառնածին Ռոբերտ Մաքդաուելի սպանության մեջ։ Հանցագործությունները նա իրականացրել է 1987 թվականին։