Ամերիկացի պրոֆեսոր, պատմաբան Ալան Լիխթմանը, որը կանխատեսել էր, որ Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ասել է, թե երբ երկրի նախագահին իմփիչմենթ կհայտարարվի, փոխանցում է RT-ն։
Նրա խոսքով՝ մինչեւ 2018 թվականը՝ ԱՄՆ Սենատի ընտրությունները, նախագահին ոչ ոք չի ստիպի պաշտոնաթող լինել։
«Նրա դեմ կարող են հանդես գալ մեծ թվով հանրապետականներ։ Իսկ իմփիչմենթի նպատակով ձայների մեծամասնությունը ստանալու համար անհրաժեշտ է, որ եւս 25 մարդ միանա դեմոկրատներին (այսինքն՝ ներկայացուցիչների պալատում հանրապետականների շուրջ 10 տոկոսը)։ Երկրորդ պահը (դա, իհարկե, քիչ հավանական է, բայց բացառված չէ), եթե դեմոկրատները ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմեն։ Այդ ժամանակ, ենթադրում եմ, որ շատ արագ կհաջողվի նախաձեռնել այդ գործընթացը, երբ 2019 թվականի սկզբին նոր պալատ գումարվի»,- հայտարարել է պրոֆեսորը։




























