Հարավային Օսիան ժամանակավորապես փակել է Վրաստանի հետ սահմանը:

Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ պետական սահմանի պարզեցված հատման անցակետերը չեն գործի երկու օր:

Հարավային Օսիայի ՊԱԿ-ի ղեկավար Միխայիլ Շաբանովն ընդգծել է, որ այս ռեժիմը կտեւի մինչեւ օգոստոսի 27-ի առավոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: