Օգոստոսի 24-ին կյանքից հեռացել է ականվոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունին:

ՀՀ փաստաբանների պալատից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուբեն Ռշտունու հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարեւանությամբ գտնվող սգո սրահում, ժամը 18:00-ից:

Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943թ-ին Թաթարական ԻԽՍՀ Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1966թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ:

1980թ. հունվարի 19-ին ՀՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո որպես ներկայացուցիչ եւ պաշտպան վարել է քաղաքացիական եւ քրեական գործեր: Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981թվականից:

Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել եւ գլխավորել է նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988թ Մոսկվայում ներկայացրել է Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած տուժողների շահերը:

1990թ. Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է ձերբակալված հայերին: 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի:

1995-1996թթ.–ին Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությանը եւ մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։

Միաժամանակ պաշտպանել է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քր. գործով Երեւանի նախկին քաղաքապետ Լ Գալստյանի սպանության մեղադրանքով՝ կանխելով նրանց դատապարտումը։

1998թ.–ից ստեղծել է «Ազատազրկվածների եւ դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը

2001–2003թթ.–ին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։

2002–2004թթ–ին եղել է Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից:

2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է:

Զբաղվել է գիտական եւ մանկավարժական աշխատանքով:

Ուներ 3 երեխա: