Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատական գործով այսօրվա՝ օգոստոսի 25-ի նիստի ժամանակ դատական վկա Աշոտ Ղուշյանի հարցաքննությունն ընթացավ առանց տեսանկարահանման։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արգելեց լրագրողներին այն տեսանկարահանել։
Աշոտ Ղուշյանը հրաժարվեց ցուցմունք տալ։ Չնայած դրան՝ դատավորը դատախազին առաջարկեց հնչեցնել հարցերը, որոնց հրաժարվեց պատասխանել Աշոտ Ղուշյանը։
Այսօրվա նիստին պետք է հարցաքննվեր մեկ վկա եւս, սակայն քանի որ նրա պաշտպանը ներկա չէր դատական նիստին, դատավորը հետաձգեց նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1–ին։




























