Հոնկոնգի օդանավակայանում 300-ից ավելի չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել՝ կապված մոտեցող «Պակհար» թայֆունի հետ։ Այս մասին գրում է South China Morning Post թերթը։
Նշվում է, որ եւս մոտ 20 օդանավեր գտնվում են թռիչքուղում եւ 30-ը՝ տերմինալում։ Նրանք պասում են թռիչքի թույլտվությանը։
Օդանավակայանի աշխատակազմում հայտնել են, որ առնվազն 140 չվերթներ են հետաձգվել, բայց այդ թիվը կարող է աճել վատ եղանակի պատճառով, հաղորդում է «Գազետան»։
Հաղորդվում է, որ բոլոր ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցնել են ուղեւորների գրանցումը։




























