Հայտնի ամերիկացի գրող Մարկ Տվենի ֆերման վաճառքի է հանվել Քոնեքթիքութ նահանգում, գրում է ABC News-ը։
Jean's Farm ֆերմայի տարածքը 7 հա-ից մի փոքր ավելի է։ Այն կառուցվել է 1860 թվականին։ Ավելի ուշ Մարկ Տվենը այն ձեռք է բերել իր կրտսեր դստեր՝ Ջեյնի համար։
339 քմ տարածք զբաղեցնո գլխավոր տունն ունի 5 ննջասենյակ եւ 4 լոգասենյակ։ Ներկայումս եւ տունը, եւ հարակից տարածքը մանրամասն վերանորոգվել է։
Անշարժ գույքի արժեքը 1,85 մլն դոլար է, հաղորդում է «Գազետան»։



























