Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյայեւան, կհեռանա ՅՈՒՆԵՍԿՕ-ում հանրապետության դեսպանի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է «Կենտրոնական Ասիայի վեածնունդը համաշխարհային քաղաքակրթության մեջ» միջազգային համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մոտ ապագայում ես ծրագրում եմ լքել դեսպանի պաշտոնը՝ ընտանիքիս, իմ անձնական խնդիրների ու Իսլամ Քարիմովի հիմնադրամի կողմից իրագործվող նախագծերի, ինչպես նաեւ այլ ստեղծագործական, մշակութային ու բարեգործական նախագծերի վրա կենտրոնանալու համար»,- հայտարարել է 39-ամյա Քարիմովա-Տիլյայեւան։
Ուզբեկստանի նախկին նախագահի ավագ դուստրը՝ 45-ամյա Գյուլնարա Քարիմովան, բանտարկված է։ 2015 թվականի օգոստոսին նրան մեղավոր ճանաչեցին մի շարք հանցագործություններում։




























