Գրիֆոնի եւ լաբրադորի խառնուրդը՝ Նեմո անունով մեկ տարեկան շունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտանիքի նոր անդամն է դարձել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV-ն:

Պետության ղեկավարի տանը հայտնվելուց առաջ Նեմոն, որին կոչել են Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» վեպի հերոսի պատվին, բնակվել է Կորեզ դեպարտամենտի ապաստաններից մեկում:

Նեմոն Ելիսեյան պալատի առաջին շունը չէ: Նրանից առաջ այստեղ բնակվում էր նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի սեւ լաբրադորը: