Ուկրաինայի տարբեր շրջաններից ակտիվ երիտասարդների ավելի քան 120 ներկայացուցիչներ օգոստոսի 26-ին Կիեւ են ժամանել՝ մասնակցելու «Հայկական երիտասարդական համաժողովի»ն, որը տեղի է ունեցել մայրաքաղաքի գաղափարների տարածքում՝ HUB 4.0-ում:

Միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունը, Ույրաինայի հայ երիտասարդների միությունը եւ HUB 4.0-ն: Համաժողովի բացմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու ղեկավար Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, նաեւ հայկական սփյուռքի հայտնի գործիչներ:

AnalitikaUA.net-ը հայտնում է, որ միջոցառման օրակարգը բավականին հագեցած էր: Մասնակիցներն այցելել են անվճար թրենինգների, ինչպես նաեւ տարբեր ուղղությամբ դասախոսությունների:

Ուկրաինայի հայ երիտասարդների միությունից նշել են, որ համաժողովի հիմնական նպատակն էր փորձի փոխանակումը եւ սերտ հաղորդակցության հաստատումը: