Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից 2014թ. հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ ադրբեջանցի դիվերսանտների կողմից վիրավորված Կարինե Դավթյանն արդեն 3 տարի է՝ պայքարում է, որ վիրահատության ենթարկվի արտերկրում:

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վնասվել էր Կարինե Դավթյանի աչքը: Կնոջ վիրահատությունը հնարավոր է իրականացնել միայն Մոսկվայում:

«Ես մինչեւ հիմա չեմ վիրահատվել: Սեյրան Օհանյանն այն ժամանակ ասաց, որ իմ բուժումը կանի մինչեւ վերջ, կարգադրել է, որ 2 մլն դրամ հատկացնեն վիրահատության համար, բայց մինչեւ հիմա ինձ այդ գումարը չի հասել: Պատճառն այն է, որ անձնակազմը կերել է այդ գումարն ու ինձ ոչ մի բան չի հասել: Պետք է օգոստոսին գնամ վիրահատության, երկու նամակ եմ ուղարկել Պաշտպանության նախարարին, բայց ոչ մի արձագանք»,- NEWS.am-ին պատմեց Կարինե Դավթյանը:

Նշենք, որ Կարինե Դավթյանը բուժման պետք է գնար օգոստոսի 10-ին դեռ, բայց Երեւանում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977թ. ծնված Կարինե Դավթյանը: